ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Վարչապետը շարունակում է խախտել և շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վարչապետի՝ ԳՇ նոր պետին ներկայացնելու հանգամանքին:
«Քիչ առաջ վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ հանրապետության նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։ Հետևաբար, վարչապետը շարունակում է խախտել և շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը», - գրել է պատգամավորը։
--00—ՄՀ