ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը հիմնավորումներով կրկին ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին 24News-ին հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Հիշեցնենք նաև, որ Արտակ Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
--0--ԿԿ