ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․
«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:
Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»։
--00--ԱՀ