ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ նշելով, որ բացելու դեպքում փորձում են գաղտնաբառ կորզել։
«Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել` զգույշ եղեք»,-հավելել է նա։
--00—ԼՀ