ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ է գնացել նախատեսվածից մեկ ժամ շուտ: Սա, ըստ Հայրենիքի փրկության շարժման մասնակիցների, պայմանավորված է նրա վախով:
Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացրել էր՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելելու է Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, կոչ արել՝ հավաքվել, թույլ չտալ նրա մուտքը ԱԳՆ շենք:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են նման պայմաններ ստեղծել նաև ՀՀ նախագահի հետ վարչապետի հանդիպման ժամանակ:
--00--ԱԹ