ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում ստեղծված իրավիճակն ու մեր երկրին սպառնացող լուրջ վտանգները։ Այս մասին շարժումը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։
Քննարկման արդյունքների վերաբերյալ խորհուրդը հայտարարություն կտարածի։
--00--ԱՀ