ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Առավոտյան Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Օրեր առաջ հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ:
Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:
--00—ՄՀ