ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Daily Mail-ը գրում է, որ գիտնականներն ուրախալի լուր ունեն, վարակի դեմ պատվաստանյութը պատրաստ լինելուց հետո այն տևական ժամանակ հուսալի պաշտպանություն կապահովի, քանի որ կորոնավիրուսը դանդաղ է մուտացիայի ենթարկվում և այս առումով նման է կարմրուկին և ջրծաղկին:
Ըստ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի կենսաբան Փիթեր Թեյլենի՝ կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում, ինչը նշանակում է, որ դրա դեմ պատվաստանյութը տարիներ շարունակ ապահով պաշտպանություն կունենա, մինչդեռ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են, քանի որ նման վարակները շատ արագ են մուտացիայի ենթարկվում:
Աղբյուրը նաև նշում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 1,5 տարուց ոչ շուտ: