ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,-ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել։ «Լուսավոր Հայաստան» լուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումն արդեն կայացել է։
--00—ԼՄ