Նոր Ամասիա բնակիչն Արցախից զինամթերք էր բերել․ այն հայտնաբերվել է ննջասենյակի անկողնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Մարտի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Ամասիա գյուղի 46-ամյա մի բնակիչ անցած տարի Արցախից զենք-զինամթերք էր բերել։ Նույն օրը բաժնում քրեական գործ հարուցվեց, ապա Արմավիրի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Ննջասենյակի անկողնու միջից հայտնաբերվեցին 5,45 մմ տրամաչափի 59 փամփուշտ, 20 մմ տրամաչափի 6 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տարամաչափի 58 փամփուշտով, սվին-դանակ և այլն։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ