ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի փոխնախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նիստի ժամանակ որոշում է կայացվել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` «Լոռի ՖԱ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովին որակազրկել մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ներառյալ, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ին տուգանել 3000000 ՀՀ դրամի չափով։
Մարտի 16-ին «Լոռին» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ թիմը դադարեցնում է իր մասնակցությունը VBET Հայաստանի Պրեմիեր լիգային:
--00—ՄՀ