ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը: Մելքոնյանը հայտարարել էր, որ իրեն որևէ մեկը չի հորդորել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, և ինքն այդ քայլին դիմել է ինքնակամ:
Աշխատանքից ազատվելուց հետո Մելքոնյանը մերձավորների մոտ իր հեռանալը բացատրել է այն հանգամանքով, որ ինքը միայն անվանապես էր կոմիտեի ղեկավար, իսկ իրականում կոմիտեն ղեկավարում էր իր տեղակալ Հարություն Գուլյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, և կոմիտեում հայտնի է եղել որպես Պապիկյանի հովանավորյալ: Մելքոնյանը հայտարարել է, որ ինքը արդեն զզվել էր շիրմայի դեր կատարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: