ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ճշտել է Վարսեր համայնքի քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մանրամասները:
«Բաղրամյան պողոտայում ճշտեցի Էմիլ Կառլենի Սարգսյան-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մանրամասները:
Արձանագրում եմ, որ ոստիկանության կողմից թույլ է տրվել ապօրինություն, մասնավորապես՝ անձի ազատության իրավունքի ապօրինի սահմանափակում»,-գրել է Արսեն Բաբայանը:
Իրավապաշտպանը politik.am-ին պատմել է, որ լուսադեմին ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ և երեք կին փորձել են սադրել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Քաղաքացիներից մեկը ոստիկաններից պահանջել է պահպանեն հասարակական կարգը, և վերջիններս նրան ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել:
Ըստ աղբյուրի՝ բերման ենթարկված քաղաքացին Վարսեր համայնքի պատվավոր քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանն է. նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է:
--00—ԼՄ