ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Եվրախորհրդարանի՝ հայ գերիների հետ դաժան վերաբերմունքի համար Բաքվին մեղադրող պատգամավորների դիրքորոշումն Ադրբեջանում «անհիմն» ու «կանխակալ» են անվանել: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Միլի Մեջլիսի անդամ, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևը:
Ադրբեջանցի պատգամավորն անհիմն է որակել նաև Human Rights Watch-ի զեկույցը, որի հիման վրա եվրապատգամավորներ Մարինա Կալյուրանդը, Ելենա Զովկոն և Անդրեյ Կովաչովը Ադրբեջանից պահանջել են ազատել բոլոր հայ գերիներին: Ֆեյզիևը նաև հայտարարել է, թե Եվրախորհրդարանը կորցնում է Ադրբեջանի հանրության վստահությունը:
--00--ԱԹ