ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը որոշման արձագանքների մասին «Եվ մի պիցցայակեր ՍԴ» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում.
«Հետևում եմ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հանած ցունամիին։
Իշխանության համասեփականատեր սորոսականությունը մեկ րոպեում 10 ստատուս արդյունավետությամբ ՍԴ-ին ծեփում է ասֆալտին։
Ի վերջո, մարդիկ Հրայրի դեմ խաչակրաց արշավանքի ելան, Հրայրի գրիչը դարձրեցին Google-ով ամենափնտրվող իրը, իրենց սրտով ձեւեցին ՍԴ-ն ու հանկարծ ՍԴ դատավորները համարձակվում են ենթարկվել օրենքին ու ոչ թե մի ինչ-որ կուտոկի։
Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին, ու երբ «Եռաբլուրը» պայթեց մայրերի ողբից։
Չեմ բացառում, որ առաջիկա ժամերին լինեն ինքնահրկիզումներ և Հանրապետության հրապարակում վառած խարույկի մեջ այրեն ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ որպես 2018 թվականի ստի եւ կեղծիքի հեղափոխության վավերագիր»,- գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՍԴ-ն 300.1 հոդվածը, որով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ճանաչել է հակասահմանադրական և անվավեր:
--00—ԼՄ