ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Արթուր Ղամբարյանն իր տեսակետներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
--0--ԿԿ