ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից է Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակելու հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- նշված է որոշման նախագծում:
Նշենք, որ Հայկ Ղալումյանը 2019 թ. սեպտեմբերի 14-ից Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ապրիլի 1-ին ազատվեց պաշտոնից, նշանակվեց ԲՏԱ նախարար:
--00--ԱԹ