ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 27-30-ը ներառյալ չվճարվող արձակուրդ կգնա։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի օգոստոսի 27-30-ը ներառյալ:
2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»,– ասվում է որոշման մեջ։
--00—ԼՄ