ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրել է կորոնավիրուսի 55 941 նոր դեպք։ Այս մասին վկայում են Առողջապահության նախարարության տվյալները։
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում մահացել է 258 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 33 201-ի։
Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 633 925 դեպք։ Վարակից ապաքինվել է 3 194 978 քաղաքացի:
--00—ՄՀ