ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Թուրքիայում օգոստոսի 9-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 61․446 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․182 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 223.759 մարդ, իսկ 596 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 240․804 և մահվան 5․844 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 263.816-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
--00—ՄՀ