ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է Ալիևից գերիների վերադարձման խոստում կորզել։ Թուրքիան է խոչնդոտել նրանց վերադարձին։ Այդ մասին ասել է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։
Ըստ նրա՝ գերիների վերադարձի հարցը տեղից շարժելու համար առաջին «բզողը» պետք է ՊՆ-ն լինի։
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Բորիս Նավասարդյանը կարծիք է հայտնել, որ մրցապայքարն ընթանում է երկու հիմնական բևեռի միջև։
«ՌԴ-ի համար և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը կանխատեսելի են։ Նրանց նոր քաղաքական դեմք պետք չէ։ Հիմանական պայքարն այս երկու բևեռների միջև կենտրոնացնելը բխում է և՛ ՌԴ-ի, և՛ Քոչարյանի ու Փաշինյանի շահերից։ Քոչարյանն էլ, Փաշինյանն էլ այս իրավիճակում շատ լավ գիտեն իրենց անելիքը։ Նրանք երկուսն էլ ընդունելի են ՌԴ-ի համար»,- ասել է նա։
--00—ԼՄ