ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրը, մենք բոլորս միասին պետք է գնանք Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն ու մեր ներկայությամբ փաստենք, որ Արցախի հարցը մեզ համար փակ չէ, ինչպես դա համարում են Բավքում և Հայաստանի պարտված իշխանությունները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
Ըստ մեր բանախոսի, ինքը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը՝ կանգնելով հայելու դիմաց, ուրախանում է, որ Դադիվանքն ու Գանձասարը տրվել է Ադրբեջանին, այլ բան է, որ ինքը՝ իբրև պարտված ղեկավար, չի հասկանում, որ իրեն շարունակելու են «ծեծել» աշխարհի մեծերն ու օգտագործել «ընդդեմ սեփական ազգի շահերի»։ «Նա պետք է ուժ գտնի ու հեռանա», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ