ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
««Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները խորհրդարանի անդամ են, իսկ 17 կուսակցությունների դաշինքին պայմանական անվանենք բևեռ, որտեղ կան նաև նախկիններ։ Նրանց ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում հանգեցրել է ճգնաժամի։ Եթե նրանք հայտնվեն նոր ԱԺ-ում, ճգնաժամը խորանալու է։ Կմեծանա նաև ատելության այն ալիքը, որը կար մինչև հիմա։ Դրա կանխարգելման մի ճանապարհ կա․ նոր խորհրդարանում պետք է լինի նոր քաղաքական միավորներից կազմված բալանսավորված ուժ, որը թույլ չի տա ճգնաժամ հարուցող որևէ բևեռի հաղթանակ մյուսի նկատմամբ։ Իմ կարծիքով՝ այդ ուժերից մեկը մենք ենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։
Նրա խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը պատրաստ է ճգնաժամաստեղծ ուժերին նորից ձայն տալ՝ տալով Ազգային ժողովում ներկայանալու հնարավորություն:
Բանախոսն անդրադարձել է նաև Ալիևի վերջին հայտարարություններին, Թուրքիայի հետ հարաբերություններին, իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց ելույթներին, ինչպես նաև սպասվող ընտրապայքարին ու ներքաղաքական կարևորության այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ