ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստումից հետո իրեն նորմալ է զգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը նշել է, որ առաջին դեղաչափից հետո բժիշկները իմունային լավ պատասխան են արձանագրել: Առաջին պատվաստումը ՌԴ նախագահը ստացել էր մարտի 23-ին:
Կրեմլը չի պարզաբանել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել նախագահը` շեշտելով, որ ռուսական բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են:
--0--ԿԿ