ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմնի լավ ցուցանիշներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 9-ին հակամարմնի հետազոտություն են անցկացրել։ Այն ինձ մոտ 15 է, բժիշկների ասելով դա լավ արդյունք է»,- ընդգծել է Պուտինը:
Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ՌԴ նախագահը ստացել է մարտի 23-ին, երկրորդը`ապրիլի 14-ին:
--0--ԿԿ