ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:
Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմաբազան, որի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինծառայող։
--00—ՄՀ