ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24 News
Բաղդադի միջազգային օդանավակայանը երկնքից հարձակման է ենթարկվել , ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը։
«Առնվազն վեց հրթիռ է խոցվել և ընկել թռիչքուղու մոտ»,- հավելել է աղբյուրը։
Արկերը որսացել են ՀՕՊ համակարգի շնորհիվ։
Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը, որը գտնվել է կայանատեղիում, վնասվել է։ Աղբյուրի տրամադրած լուսանկարներում ֆյուզելյաժի վրա անցք է երևում:
Մանրամասները հետաքննվում են։ Ոչ ոք դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
--00—ՄՀ