ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականների մասնակցությամբ հունիսի 5-ին ընկերական հանդիպում կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խաղի մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:
Նշենք, որ այդ մարզադաշտում է տեղի ունեցել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչ՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
--0--ԿԿ