ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային կփոխանցի 1,2 միլիարդ կրոն (գրեթե 113 միլիոն դոլար) ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Svenska Dagbladet թերթի հոդվածում գրում են Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, փոխվարչապետ և էներգետիկայի, բիզնեսի և արդյունաբերության նախարար Էբբա Բուշը և կրթության նախարար Յոհան Փերսոնը։
Հոդվածի հեղինակները նշել են, որ այժմ կարող են հայտարարել Ուկրաինային նվիրատվության համար ընդհանուր 1,2 միլիարդ կրոնով հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին։
Նշվում է, որ Կիևը կստանա Robot 70 և Tridon Mk2 համակարգերը։
2022 թվականի փետրվարից Շվեդիան Կիևին աջակցելու համար հատկացրել է մոտ 73,2 միլիարդ կրոն (մոտ 6,45 միլիարդ եվրո):
--00—ՅՄ