ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է, որ մինչև տարեվերջ նախատեսում են բնակչության 20 տոկոսին պատվաստել հակակորոնավիրուսային պատվաստանյութով:
24News-ի հետ զրույցում նշեց, որ պետք է անել հնարավորը, որ բնակչության շրջանում չտարածվի պատվաստվելուց հրաժարվելու միտումը:
«Պատվաստանյութից հրաժարվողներ էլ կլինեն, բայց հերթագրվածների թիվը մեծ է»,- հավելեց նա:
Զեյնալյանը փոխանցեց նաև, որ մինչ այժմ պատվաստված անձանց մոտ որևէ խնդիր, որևէ բարդություն չի առաջացել:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ