ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրապարակային հակադարձումները միմյանց ավելի շատ հարցեր են ծնում, քան տալիս են պատասխաններ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա կարծում է, որ պետք է ստեղծել ուսումնասիրող խումբ, որը ցույց կտա իրականությունը, հակառակ դեպքում, երբ Փաշինյանը բերում է քաղվածքներ ինչ-որ փաստաթղթից, լսում ենք մեսիջ Օնիկ Գասպարյանից, հավելյալ հարցեր են առաջանում։
Նավասարդյանն, անդրադառնալով նախընտրական անցուդարձին, հայտնել է, որ ընտրությունների արդյունքներն այս պահին կանխատեսել չի լինի, սակայն չորս քաղաքական ուժ, որոնց թվում՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, հնարավորություն ունեն հաղթահարելու խորհրդարան անցնելու նվազագույն շեմը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ