ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ստեղծված ներքաղաքական միջավայրում նախընտրական ողջ քարոզարշավն ընթանում է Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան քաղաքական խաղացողների առանցքի շուրջ, և իրենք հիմա երկուսն էլ գտնվում են հավասար պայմաններում, չնայած մեր վերջին հարցումներով, 0.3 տոկոսով Քոչարյանի թիմն անցել է Փաշինյանից։ Վաղը նոր հարցումներ ենք սկսելու և մինչև ուրբաթ արդեն թարմ տվյալներ կներկայացնենք, որտեղ առավել հստակ պատկեր կունենանք ընտրություններից երկու օր առաջ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ էլ գերիների վերջին վերադարձը դրականորեն կանդրադառնա Փաշինյանի վարկանիշի վրա։
«Այստեղ այլ լուրջ խնդիր կա, քաղաքական գործիչների բացասական ռեյտինգը, որը ևս պակաս կարևոր գործոն չէ»,-նշել է Սարգսյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: