ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Վրաստանում նախօրեին ոստիկանների վրա հարձակման երկու դեպք է գրանցվել՝ Աջարիայում և Սվանեթիում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Երկու դեպքում էլ տուժած ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել:
Կախեթի շրջանում ոստիկանին կացնահարել են: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:
ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ ադրբեջանցի 40-ամյա Քամիլ Նամազովը վիրավորել է իրավապահ մարմնի աշխատակցին, երբ վերջինս իրեն ձերբակալում էր:
Ոստիկանին Նամազովների տուն են հրավիրել նրա ընտանիքի անդամները՝ խնդրելով վերջինիս ձերբակալել: Տղամարդն իրեն ագրեսիվ էր պահում և սպառնում էր սպանել տան անդամներիին:
Ձերբակալված ադրբեջանցու ծնողները հայտնում են, որ նա վերջերս թմրանյութ է օգտագործել և հոգեկան խնդիրներ ունեցել:
--00--ԱԹ