ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակչում 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանն 8:0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:
Գոտեմարտի ավարտին ադրբեջանի ներկայացուցիչը միտումնավոր հարվածել է Ղարիբայնի գլխին։ Մրցավարը կանգնեցրել է գոտեմարտն ու ադրբեջանցու ոչ սպորտային պահվածքի համար երկու միավոր է ավելացրել հայ մարզիկի հաշվին։
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: