ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։
Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։
ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։
--00--ԱՀ