ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում մենք ականատես եղանք իշխանության և մասնավորապես Փաշինյանի հերթական ողորմելի խայտառակությանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ուղիղ հանձնարարական է կատարում, և Թուրքիան գնել է այդ իրավունքը:
«Փաշինյանը հասարակությանը ապակողմնորոշելու համար անընդհատ խոստումներ է տալիս, հետո զգում է, որ այդ խոստումներից որևէ մեկը չի արել ու չի էլ կարող իրագործել։ Այդ պարագայում աստիճանաբար մարդը վերածվում է բռնապետի»,- նշել է Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ չի կարելի վարչապետին հայհոյել, բայց բաժակը լցվում է արդեն։
«Ի վերջո, այդ բաժանումն, այդ չարությունն ո՞վ է մտցրել, սև-սպիտակ, նախկին-նոր»,-հավելել է Բոստանջյանը:
Խոսելով երկրի տնտեսության վիճակից՝ ԵՊՀ պրոֆեսորը նշել է, որ այն որպես այդպիսին գոյություն չունի, կա տնտեսության սարսափելի, գեղջկական մակարդակ, որտեղ գերակայում է ծառայությունների ոլորտը, առևտուրը և ոլորտներ, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում:
Անդրադարձ է կատարվել նաև այլ կարևոր թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ