ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր՝ 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արթուր Ղազինյանը:
«Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։
Ուզում եմ, որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը՝ կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։
Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում», - գրել է իրավաբանը։
--0--ԿԿ