ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը` 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը «Հայոց ցեղասպանություն» անվանելու մասին:
«Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը խղճահարություն է առաջացնում»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել էր Բայդենի հայտարարությունը, այն «պոպուլիստական» անվանել, մինչդեռ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը և պատրաստ է Հայաստանի հետ կապերը զարգացնել:
--00--ԱԹ