Բեռլինում մեր հայրենակիցները Թուրքիայի դեսպանության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

․

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանության շենքի առջև մեր հայրենակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ակցիայի ընթացքում բարձրացրել են նաև Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը խախտում է հայ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները:

Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն և գերմաներեն լեզուներով․ «Դադարեցնե՛ք հայ գերիների խոշտանգումները Ադրբեջանում»,  «Դադարեցրե՛ք թուրքական ֆաշիզմը», «Մենք մեր պատմության համար», «Խաղաղություն Հայաստանին»:

--00--ԱՀ