ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:
Օրենքը սահմանափակում է Ռուսաստանի Դաշնությունում պետական և մունիցիպալ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը «կապված օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության թույլտվության հետ»:
Բացի այդ, պետծառայողներն այսուհետ պարտավորված կլինեն հայտնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը դադարեցնելու և արտերկրում բնակվելու իրավունքը հաստատող մեկ այլ փաստաթուղթ ձեռք բերելու մասին:
--00—ՄՀ