ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։
--00--ԱՀ