ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա իրանցու նկատմամբ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», Դորտմունդի «Բորուսիան» ու «Սևիլյան»:
--00—ՄՀ