ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՌՊԼ-ի 10-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զենիթին»։
88-րդ րոպեին խփեց «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան։ Ավելացված ժամանակում Ֆեդոր Սմոլովը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կրասնոդարը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ՌՊԼ-ում, թիմը վաստակել է 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լրացուցիչ ցուցանիշներով կրասնոդարյան թիմը առաջ է «Լոկոմոտիվից»:
«Զենիթը» կրեց իր առաջին պարտությունը այս մրցաշրջանում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ