ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության դիմաց ակցիա է իրականացնում ըննդեմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։
Ըստ նրա՝ Փաշինյանն այլևս վարչապետի պաշտոնում մնալու իրավունք չունի։
«Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարումը, ներկայացել է կառավարության շենք, նշանակումներ է արել, ինչը հանցագործություն է», - այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում երեկ քննարկվել է վարչապետի ընտրության հարցը, առաջադրվել է մեկ թեկնածու ու պատգամավորները չեն ընտրել նրան վարչապետի պաշտոնում։
«132 պատգամավորներից նա վաստակել է ընդամենը մեկի վստահությունը, այսինքն՝ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետի պաշտոնում, եթե ԱԺ-ն դեմ է, նշանակում է՝ նրա մտքով չպետք է անցնի կառավարության շենք մտնելը։ Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ», - ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Էդգար Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ։
«Նրանք ձեռք են բերել հանցավոր համաձայնություն, որ տապալվելու է մայիսի 10-ին 2018 թվականին օրինական, դեմոկրատական ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը», - նշեց նա։
--0--ԿԿ