ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
«Դիտարկելով մի շարք իրողություններ, կարող եմ ասել, որ եթե իշխանությունները շարունակեն վարել նույն քաղաքականությունը, անկասկած, իրադարձություններն անխուսափելի են դարձնելու Արցախի ողջ տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Արցախում լրջորեն խաթարված է անվտանգային համակարգը։ Ճիշտ է, այսօր կան ռուսական ներկայությունն ու երաշխիքները, սակայն նախ ձեռք բերված պայմանավորվածությունները 5 տարի ժամկետով են, և 2-րդ՝ որևէ մեկը չգիտի, թե 5, 10 տարի հետո ինչ արտաքին կուրս կունենա ՌԴ-ն և արդյոք ռուսական շահից կբխի Արցախում զորախումբ ունենալը։
«Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են այս ողջ գործընթացից: Այս իշխանությունը չի պատկերացնում ՀՀ-ն մեկ, երկու կամ երեք տարի հետո, առավել ևս չունի ռեսուրս, այդ թվում քաղաքական, խնդիրներն ըստ հրատապության լուծելու համար։ Ի դեպ, սա վերաբերում է սահմանային անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական վերջին հարցեր»,-ասել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ