ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հիշում է՝ ինչպես էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում ժողովրդին ու ասում՝ «հարևաններից բուշլատ ու կասկա վերցրեք, գնացեք կռիվ», բայց հիմա, պարզվում է, գերիների հարցով ՊՆ-ն չի զբաղվում: Նա 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ տեղեկացրել է, որ օրերս Բաքվից Հայաստան վերադարձած 3 ռազմագերիների հարցով անձամբ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նամակում խոսք չկա, որ գերիները վերադարձել են շնորհիվ Մուրադովի։ Դա սխալ է, անշնորհակալ վերաբերմունք: Ու եթե Ավինյանն այսպես է վերաբերվելու գերիների հարցին, թող չզբաղվի, ավելի է խոչընդոտելու»,- նշել է նա:
Անդրադառնալով Պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե ՊՆ-ն գերիների հարցով չի զբաղվում, Ավագյանն արձագանքել է. «Եթե ՊՆ-ն չի զբաղվում գերիներով, բա ո՞վ է զբաղվում, ԺԵԿ-ի պե՞տը, թաղայի՞նը, թաղի մեծե՞րը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ