ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
«Հայաստանը տարածքները Ադրբեջանին նվիրելուց առաջ կարող էր գերիների հարցը լուծել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։
Փաստաբանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը, կարծես թե անձնական կապեր ունի Իլհամ Ալիևի հետ և չի ուզում փչացնել այդ հարաբերությունները գերիների և այլ հարցերի պատճառով։
Ըստ Սահակյանի՝ սահմանային միջադեպերը կարող են համաձայնեցված լինել Փաշինյանի և Ալիևի միջև, ինչ-որ պայմանավորվածություններ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ