ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտին, ասել է. «Դարձել ենք պուտանկա, մի օր Ռուսաստանի հետ ենք, մի օր՝ Ամերիկայի. մեր ոտքերի վրա պիտի կանգնենք»:
Դերասանի հետ զրուցել ենք նաև սահմանային խնդիրների և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
«Սյունիքի մոտ թշնամին հյուրանոցի նման դիրքեր է կառուցում, իսկ մեր զինվորները վրանների մեջ են քնում: Եթե Սյունիքի դարպասների ձայնը Երևան չի հասնում, չի նշանակում, որ խաղաղ ենք ապրում: Եթե հանձնեցինք Արցախը, վաղն էլ՝ Սյունիքը, կմնա Թոխմախից մի տապանաքար շուռ տանք Հայաստանի վրա: Փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ. մենք այս վիճակում ենք: Այս ընտրությունները Սարդարապատ են լինելու, վերջին ճակատամարտ: Մաքրե՛նք մեր միջի թուրքերին և այս պետությունը փրկենք: Պետություն ենք կորցնում, հետո ո՞վ ենք դառնալու»՚,-նկատել է արտիստը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։