ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Սաշիկ Մ.-ն, որը ապրիլի 30-ից ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազին:
--00—ԼՄ