ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ոստիկանության Իջևանի բաժնի, անձնագրային բաժանմունքի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 45-ամյա Արիս Մ.-ն:
Նա փետրվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով:
Արիս Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ